Հայաստանը պատրաստ է աշնանն ընդունել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց աշնանը Հայաստանում ընդունել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 10-ին ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։