Նադալն Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանում է
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շարունակում է հաղթել Ավստրալիայի բաց առաջնությունում: Մելբուռնում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Նադալի մրցակիցը մեկ այլ իսպանացի էր` Պաբլո Կարենո-Բուստան: