Գրանցում «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացներին
Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրված «1991 ստորաբաժանում» ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացները: Նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիք տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ: Դասընթացից հետո նրանք առավել պատրաստված կլինեն հետագայում «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար։ Նախապատրաստական դասընթացի բովանդակությունը՝ · Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն · Մաթեմատիկական անալիզ · Հավանականությունների տեսություն · Ծրագրավորման հիմունքներ · Մեքենայական ուսուցման հիմունքներ · Նեյրոնային ցանցերի հիմունքներ · Ավարտական նախագծեր Ծրագրին կարող եք դիմել հետևյալ հղումով՝ http://bit.ly/2MTEtZy Դիմելու վերջնաժամկետն է 2019 թ. դեկտեմբերի