8.1 C
Yerevan
5 Հոկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 04.10.2023
Գլխավոր » որոնման աշխատանքներ

որոնման աշխատանքներ

Այլ Լուրեր

Որոնման աշխատանքներն այսօր շարունակվում են Սղնախ գյուղի ուղղությամբ

Անի Գրիգորյան
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքները՝ փրկարարական
Այլ Լուրեր

Որոնման աշխատանքներ են իրականացվում Հադրութի և Քաշաթաղի շրջաններում

Անի Գրիգորյան
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր 3 ջոկատով իրականացնում են Արցախի վերահսկողությունից
Այլ Լուրեր

Արցախի ՆԳՆ ԱԻ ծառայությունը զինծառայողների որոնման աշխատանքները շարունակում է Հադրութի և Վարանդայի շրջաններում

Անի Գրիգորյան
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն փետրվարի 1-ին շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի)
Այլ Լուրեր

Զոհերի աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով

Անի Գրիգորյան
Մարտական գործողությունների՝ Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին դեկտեմբերի 22-ին տեղեկացրեց Արցախի
Այլ Լուրեր

Զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ են ընթանում Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում

Անի Գրիգորյան
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնեցին Արցախպի Հանրապետության արտակարգ իրավիճակների
Այլ Լուրեր

Փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Հադրութի շրջանում

Անի Գրիգորյան
 Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ է իրականացնում Հադրութի շրջանում: Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներում այդ աշխատաքները դեռ չեն իրականացվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի միջև բանակցություններ են ընթանում: Այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը: «Մինչև այսօր իրականացված որոնողական աշխատաքների արդյունքում 655 մարմին արդեն հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին: Աշխատանքները դեկտեմեբերի 1-ին շարունակվել են Հադրութի շրջանում, փրկարարները Հադրութ քաղաք դեռ չեն մտել: 19 դի այդ շրջանում հայտնաբերվել է: Որոնողական աշխատանքները Հադրութի մերձակա տարածքում այս պահին շարունակվում են»,- ասաց Թադևոսյանը: ԱԻՊԾ ներկայացուցչի խոսքով` Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներ փրկարարները դեռ չեն հասել, բայց վերջին երկու-երեք օրերի ընթացքում դրական տեղաշարժ կա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի բանակցություններում: «Մենք ունենք որոնողական աշխատաքներ իրականացնելու ներուժը, խնդիրը բանակցող կողմինն է. ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել, բայց հիմա արդեն թույլտվություն կա: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի բանակցություններն ընթանում, իսկ մենք կատարում ենք»,- ասաց Թադևոսյանը: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ հակամարտության կողմերն են որոշում որտեղ և երբ իրականացնել որոնողական աշխատանքները, իսկ ԿԽՄԿ-ն միջնորդ և աջակից կողմ է այդ հարցում: «Այո, ԿԽՄԿ-ն աջակցող դեր ունի, սակայն չենք կարող բացատրել կամ մեկնաբանել, թե ինչու են կողմերը այս կամ այն որոշումը կայացրել: Աշխատանքները ընթանում են, և ամեն օր այդ որոնումները տեղի են ունենում, որոնումները չեն դադարեցվել»,- նշեց Ամատունին: Դեկտեմբերի 1-ին Էջմիածնի զորամասի դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները բողոքի ակցիա էին անցկացրել`պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Էջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո  Մալխասյանը մոտեցել էր ծնողներին և վստահեցրել բողոքի ակցիա իրականացողներին, որ առաջիկա երկու օրում այդ հատվածում որոնողական աշխատաքները իրականացվելու են: