Ադրբեջանա-թուրքական պատվիրակություն Հայաստան չի ժամանել. ՊՆ-ն հերքում է տարածված լուրը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանա-թուրքական պատվիրակություն: ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել: