Գլխավոր » «Nissan»- ը անսարքության պատճառով հետ է կանչում մոտ կես միլիոն ավտոմեքենա
Այլ Լուրեր

«Nissan»- ը անսարքության պատճառով հետ է կանչում մոտ կես միլիոն ավտոմեքենա

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Nissan» ընկերությունը որոշել է հետ կանչել մոտ 450 հազար ավտոմեքենա ամբողջ աշխարհով մեկ արգելակային հեղուկի արտահոսքի հետ կապված խնդրի պատճառով, «REGNUM» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ, հայտնում է «Kyodo» գործակալությունը:

Մասնագետները գտել են հակաարգելակման համակարգի պոմպի անսարքություն: Նշվում է, որ հեղուկի արտահոսքի պատճառով կարող է կարճ միացում և բռնկում տեղի ունենալ, եթե արգելակային հեղուկը ընկնի կառավարման էլեկտրոնային տպասալիկի (պլատա) վրա:

Ընկերության որոշումը կտարածվի հիմնականում այն ավտոմեքենաների վրա, որոնք արտադրվել են Հյուսիսային Ամերիկայի համար: Մասնավորապես, հետ կկանչվեն 2015−2018 թվականների «Murano» մակնիշի «կրոսովերները» և 2016−2018 թվականների «Maxima» մակնիշի «սեդանները»:
Ակցիան կշարունակվի մինչև 2020 թվականի ամառ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին