4.3 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Samsung-ը ներկայացրել է Galaxy S20 սմարթֆոնը՝ երեք տարատեսակով
Աշխարհ

Samsung-ը ներկայացրել է Galaxy S20 սմարթֆոնը՝ երեք տարատեսակով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հարավային Կորեայի Samsung կորպորացիան փետրվարի 11-ին Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ) ներկայացրել Է Galaxy S20 5G նոր սմարթֆոնը: Մամուլի ասուլիսը հեռարձակվել Է ընկերության կայքում։

Samsung-ի ներկայացուցիչները ցուցադրել են սարքի երեք տարատեսակները՝ ստանդարտ Galaxy S20 5G-ն, Galaxy S20 Plus 5G-ն՝ մեծացված Էկրանով, ինչպես նաեւ ամենամեծ եւ ամենակատարելագործված Galaxy S20 Ultra 5G-ն: Դրանք բոլորը թույլ են տալիս օգտագործել հինգերորդ սերնդի 5G ցանցերը:

Սովորական S20-ն ստացել Է 6,2 դյույմ, S20 Plus -ը՝ 6,7 դյույմ, իսկ S20 Ultra-ն 6,9 դյույմ անկյունագծով Էկրան: Բոլոր երեք տարատեսակներն Էլ հանդերձված կլինեն Qualcomm Snapdragon 865 պրոցեսորով, դրանք կունենան 12 ԳԲ հիշողություն, հիշասարք՝ 128-ից մինչեւ 256 ԳԲ ունակությամբ՝ ընդլայնման հնարավորությամբ: Սարքի նախապատվերն, ինչպես սպասվում Է, ԱՄՆ-ում հնարավոր կդառնա փետրվարի 21-ին, սմարթֆոնները մատչելի կլինեն մարտի 6-ից: S20-ն՝ ամենապարզ համալրմամբ, ԱՄՆ-ում կարժենա 999 դոլար: Samsung-ի ներկայացուցիչները նաեւ հայտարարել են, որ իջեցնում են Galaxy S10 սմարթֆոնների գները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին