12 C
Yerevan
31 Մարտի, 2020
51426 By Google Analytics
Գլխավոր » հիպոթեք

հիպոթեք

Տնտեսություն և Բիզնես

Հիփոթեքային վարկերի մարումները մինչև 6 ամսով հետաձգելու հնարավորություն․ ԿԲ-ի հայտարարությունը

Diana Amirkhanyan
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ «Հիշյալ հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն վարկը տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը։   Միևնույն ժամանակ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ վարկառուներին հորդորում են ֆինանսական դժվարությունների բացակայության պարագայում կատարել վարկերի գծով ամսական վճարումներն ամբողջ ծավալով, ինչպես նաև հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել օնլայն՝ առանց ֆինանսական կազմակերպություններ այցելելու»,- ասված է տարածված հայտարարության մեջ։
թերթերի տեսություն

Հնարավոր է՝ հիփոթեքային վարկի համար վերադարձվող եկամտահարկի ծրագրին այլ ծրագիր փոխարինի. «Ժողովուրդ»

Սերինե
 «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հիպոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը իսկական գլխացավանք է դարձել պետական բյուջեի համար: Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողով-Կառավարություն

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին