16 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » Varks.am-ին լիցենզիայից զրկելը քաղաքացիներին չի ազատում ունեցած վարկային պարտավորություններից. պատգամավոր
Քաղաքականություն

Varks.am-ին լիցենզիայից զրկելը քաղաքացիներին չի ազատում ունեցած վարկային պարտավորություններից. պատգամավոր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Varks.am-ին լիցենզիայից զրկելը քաղաքացիներին չի ազատում տվյալ վարկային կազմակերպության նկատամամբ ունեցած վարկային պարտավորություններից։ Այս մասին NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ պարզաբանելով ԿԲ որոշումը։

«Varks.am-ը խախտել է նորմատիվներ և այդ հիմքով ԿԲ-ն նրանց լիցենզիան դադարեցրել ու մանրամասն հաղորդագրություն արդեն տարածել է, որ  վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչել, սակայն մարդիկ պետք է շարունակեն կատարել իրենց պարտավորությունը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք սա նախադեպային կլինի մյուս նման վարկային կազմակերպությունների համար, Մանուկյանը նշեց, որ եթե որևէ կազմակերպություն կխախտի կանոնակարգով նախատեսված մոտեցումները, ապա ԿԲ-ն  կիրականացնի իր գործունեությունը։

«Ես չեմ կարող ասել՝ այլ վարկային կազմակերպություններ սահմանված  նորմատիվի պայմանները կխախտեն, թե՝ ոչ, որ իմանամ, թե քանի հոգի կզրկվի լիցենզիայից։ Բայց այն, որ ինչպես ֆինասնական գրագիտության առումով, այնպես էլ պատասխանատու վարկավորման մասով պետք է մոտեցումներն ամրագրվեն ու պահպանվեն, աներգբա է»,- ընդգծեց Մանուկյանը։

Պատգամավորն, արձագանքելով դիտարկմանը, որ Varks.am-ի մասին ԱԺ-ն պատգամավորները  վաղուց էին խոսում, որ խաբեություն է մարդկանց և այլն, արդյոք նրանց լիցենզիայից զրկելը նման վարկային կազմակերպությունների խնդրի լուծմանն  է միտված, նշեց, որ ԱԺ-ում կարող են տարբեր հայտարարություններ լինել, բայց այս պարագայում փաստն այն է, որ տվյալ վարկային կազմակերպությունը դեռևս փետրվարին խախտել է նորմատիվները։

«Դրան միտված չէ, որովհտև եթե մենք դիտարկենք վարկեր, որոնք որոշակիորեն ավելի բաձր ռիսկային են, ապա նման վարկեր կան նաև բավականաչափ զարգացած երկներում, օրինակ՝ Շվեդիայում և այլն։ Այստեղ կարևոր է պատասխանատու վարկավորման մասվ գլոբaլ մոտեցումներ»,- երզափակեց Արտակ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ-ն այսօր հայտարարություն տարածեց, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Ներկա դրությունը կատալիզատորի դեր է խաղալու նաև ՀՀ-ում անկանխիկ գործարքների համար. պատգամավոր. «ՀՀ»

Սերինե

Եթե հետագայում նավթի գները նվազեն` կնշանակի, որ գազի գնի բանակցության ճիշտ պահը չէր. Արտակ Մանուկյան

Diana Amirkhanyan

Նավթի գների անկումը պե՞տք է ազդի վառելիքի հայկական շուկայի վրա․ հակասական կարծիքներ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին