Home » «Ալաշկերտ»-ը պորտուգալացի նոր կիսապաշտպան ունի
Ֆուտբոլ

«Ալաշկերտ»-ը պորտուգալացի նոր կիսապաշտպան ունի

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլական ծագումով պորտուգալացի կիսապաշտպան Ջեֆերսեն Ֆերնանդես Մաչեդոյի հետ (Պերդիգաո):

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստը 2011-ից հանդես էր գալիս Պորտուգալիայի առաջնությունում, ներկայացրել է «Բրագայի» երկրորդ թիմը, Բարձրագույն խմբի «Բոավիշտա» և «Շավիշ» ակումբները:

«Շավիշի» կազմում, որտեղ Պերդիգաոյի թիմակիցն էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, պորտուգալացին անցկացրել է 97 հանդիպում` դառնալով 13 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Պերդիգաոն արդեն իր նորամուտը նշել է «Ալաշկերտի» կազմում` նախօրեին կայացած «Վանի» դեմ ստուգողական խաղում: