Home » «Ալաշկերտը» նոր դարպասապահ ունի
Ֆուտբոլ

«Ալաշկերտը» նոր դարպասապահ ունի

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Չեռնոգորիայի ազգային հավաքականի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչի հետ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դարպասապահը միացել էր «Ալաշկերտին» 2018-փետրվարին, ինչից հետո վարձավճարով տեղափոխվել էր «Արարատ»:Նախորդ երկու տարիներին «Փյունիկում» հաջողությամբ խաղացած Դրագոևիչը նախկինում հանդես է եկել Սերբիայի, Մոնտենեգրոյի, Բոսնիայի, Ալբանիայի և Կիպրոսի ակումբներում: