Home » «Ալաշկերտ»-ը ընկերական խաղում հաղթել է «Փյունիկ-2»-ին
Ֆուտբոլ

«Ալաշկերտ»-ը ընկերական խաղում հաղթել է «Փյունիկ-2»-ին

Երևանի «Ալաշկերտ»-ը ընկերական հանդիպում անցկացրեց «Փյունիկ-2»-ի հետ:

Այս մասին հայտնում է ակումբ մամուլի ծառայությունը: Առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտը» խառը կազմով, որում առավելապես ընդրկված էին երիտասարդ և փորձարկվող ֆուտբոլիստներ, 3:2 հաշվով հաղթեց «Փյունիկ-2»-ին: Թիմի կազմում դուբլ ձևակերպեց Գրիգոր Աղեկյանը, ևս մեկ գոլ խփեց փորձարկվող ֆուտբոլիստը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր: