Home » Մորի Կոնեն հեռացել է «Արարատ»-ից
Ֆուտբոլ

Մորի Կոնեն հեռացել է «Արարատ»-ից

Կոտ դը իվուարցի հարձակվող Մորի Կոնեն ավարտում է իր ելույթները Երևանի «Արարատի» կազմում։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հունգարական «Ույպեշտ» ակումբի հետ համաձայնություն է ձեռք բերվել ֆուտբոլիստի՝ այդ ակումբ տեղափոխության շուրջ։  

Մորի Կոնեն «Արարատին» էր միացել 2020/21 մրցաշրջանից առաջ:  Նա թիմի կազմում մասնակցել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 22 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ:

Կոնեն նաև առանցքային դեր է ունեցել 2020/21 մրցաշրջանում «Արարատի»՝ գավաթը նվաճելու հարցում: Նա մասնակցել է գավաթային վեց խաղի և դարձել նույնքան գոլի հեղինակ՝ այդ թվում երկու գոլ խփելով եզրափակիչ խաղում։

Եվրագավաթներում 26-ամյա ֆուտբոլիստն «Արարատի» կազմում անցկացրել է չորս խաղ՝ դառնալով երկու գոլի հեղինակ։