19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99670.4 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » «White Shorja-ի վրանները ԱԺ-ի հետ կապ չունեն, ԱԺ-ն վրանները վարձակալել էր միջոցառման համար». ԱԺ աշխատակազմի ղեկավար
Այլ Լուրեր

«White Shorja-ի վրանները ԱԺ-ի հետ կապ չունեն, ԱԺ-ն վրանները վարձակալել էր միջոցառման համար». ԱԺ աշխատակազմի ղեկավար

Այսօր առավոտից հատկապես նախկին իշխանության հետ կապվող մամուլում ակտիվ շրջանառվում է ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Մելիքյանի գրառումը, թե անցյալ տարվա Վարդավառին պետական միջոցներով ԱԺ-ի ձեռք բերած վրանները, որոնք օգտագործվել են գործ լվանալու միջոցառման ժամանակ, հայտնվել են «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի անվան հետ կապվող «Սպիտակ Շորժա» (White Shorja) լողափին: Նշենք, որ այդ միջոցառման համար բյուջեից 5 մլն դրամ էր ծախսվել:

«Դա խալի լվանալու միջոցառում չէր, պետք չի ձևափոխել տրամաբանությունը, դա բոլորովին այլ միջոցառում էր, ուղղակի մամուլում սխալ տրամաբանությամբ շրջանառվեց»,-NewArmenia.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը՝ հավելելով. «Միջոցառման ժամանակ վրաններ չեն գնվել, այլ վարձակալվել են մասնավոր կազմակերպությունից: ԱԺ-ն չի ունեցել և չունի նման վրաններ»:

Թե ո՞ր և ո՞ւմ ընկերությունից են վարձակալել վրանները և որքան գումարով, ԱԺ աշխատակազմի ղեկավարը չասաց՝ խնդրելով գրավոր հարցում ուղարկել:

Քանի որ մամուլում ակտիվ շրջանառվող տեղեկությունը առնչվում է ԱԺ իմիջին և կոռուպցիոն գործարքի մեղադրանք է, ԱԺ աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չեն հերքել տեղեկությունը: «Ես ի՞նչ ասեմ մի ինֆորմացիայի մասին, որը իրականության հետ ոչ մի կապ չունի»,-պատասխանեց Գալստյանը:

Դիտարկմանը, թե գոնե պետք է հերքեին տեղեկությունը, եթե իրականությանը չի համապատասխանում, հակադարձեց. «Թե մենք ինչ պետք է անենք, եկեք մենք որոշենք: Մենք հիմա աշխատում ենք ու շատ արդյունավետ խնդիրներ ենք լուծում, քան նմանատիպ կեղծ լրատվությանը պատասխանելը»:

Ստացվում է՝ ԱԺ-ին այնքան էլ չի հետաքրքրում սեփական իմիջը:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ

Նատա Հարությունյան

Խորհրդարանական ճեպազրույցներ ԱԺ-ում. ուղիղ

Նատա Հարությունյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պաշտոնյաների ծախսերի հայտարարագրում նախատեսող նախագիծը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին